Տարոն Գլակ
Պոեզիա, բանաստեղծություն, արձակ, գրականություն՝ աշխարհը ճանաչելու և սիրելու իմ բանաձևն ու ճանապարհը:
воскресенье, 23 ноября 2025 г.
Պատմվածք, թե՞ ազգային ողբերգական վեպ .. Ի՞նչ է ի վերջո « Գիքորը » մեզ համար. Տարոն Գլակի անդրադարձը
Անդրադարձել եմ Հովհաննես Թումանյանի « Գիքորը » պատմվածքին: « Մեր ճամփեն » հաղորդաշարի այս և նախորդ թողարկումներում անդրադառնում եմ բացառապես Հովհաննես Թումանյանին և նրա ստեղծագործությանը:
суббота, 8 ноября 2025 г.
Ընկերության Ոգին ( Ֆենթըզի ) « Արիստարխը » Մաս 1 - ին Տարոն Գլակ . Վեպ
Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Տարոն Գլակի « Ընկերության Ոգին » վեպը: Ժանրային առումով այն պատկանում է Ֆենթըզի ժանրին: Վեպը ներկայացվում է հատվածաբար և սույն մասը պատմում է վեպի հերոսներից՝ Արիստարխի մասին ...
вторник, 4 ноября 2025 г.
Երազ և կյանք, մահ և հավերժություն ... « Դեպի անհունը » Հովհաննես Թումանյան . Տարոն Գլակի անդրադարձը
пятница, 24 октября 2025 г.
Դեպի Բանաստեղծը ...
Կարդալով Սամվել Զուլոյանի բանաստեղծությունները մենք ցավալիորեն արձանագրում ենք հետևյալը՝ Իրականությունը սպանեց Բանաստեղծին : Իրականությունն օտար մասնիկ չէ, իրականության ձևավորողը մենք ենք և բանաստեղծն էլ այս դեպքում միակ տառապյալը չէ: Բանաստեղծի փոխարեն կարող է լինել Գիտնականը, նկարիչը, դերասանը կամ պարզապես բարի մտադրություններով մարդը , կամ այն երեխան, որը նոր է ծնվել և պիտի իրականության զոհը դառնա հետագայում : Իրականություն կոչվող այդ թագավորությունում իշխում են տգետներն ու միջակությունները, նրանց միավորում է Ծաղրը: Ծաղրը նրանց զենքն է, այդպես են նրանք ինքնահաստատվում և անվերջորեն վերակերտում ու ամրացնում իրենց թագավորությունը: Նրանք ծաղրում են բոլորին, ովքեր սեփական փորից անդին են տեսնում, ովքեր ապրում են հանուն մեծ գաղափարի, որը պիտի մարդուն պահի մարդ, բարձրացնի , իսկ կենդանուն մատնի պարտության: Այս մեծ ճակատամարտում, որի սկիզբը մոռացվել է, քանի որ սկսվել է վաղնջական ժամանակներում, գուցե առաջին քարանձավում, ուր մարդը համատարած մթության մեջ նկատել է, պայմանականորեն ասած՝ իր հոգուց ելնող լույսը և հասկացել , որ իր թռիչքի ամենաէական հիմնասյունը հենց այդ լույսն է, որը պետք է փոխանցել հաջորդ սերունդներին: Ես սա կոչեցի ճակատամարտ, բայց ճշմարիտ անվանումը պատերազմն է, որի ընթացքում Բանաստեղծները մարում են հանուն Լույսի ու Լուսավորության, հանուն Մարդու, մարում են առանց ափսոսանքի ու երկմտանքի, մարում են երկնքի աստղերի պես, իմանալով, որ իրենց հանգչելով ծնվելու են մեկ այլ աստղի մեջ և հավերժական լույսը չի մարելու : Այսպե՛ս է պետք ընկալել Բանաստեղծներին, այսպե՛ս պետք է ընկալենք Սամվել Զուլոյանին:
Տարոն Գլակ
Ու ձեր միջին արդեն չկամ,
էկա վերջին բարևս տամ...
Լի՝ անպակաս էս սեղանին
Պիտի ջարդվեմ միանգամից,
Մնացողաց շախն անպակաս...
Երանի ձեզ, և մեղա ինձ,
Եվ օրերին էս գժավուն,
Ինձ նմանակ ձեր նմանին
Էսօր ես եմ մենակ թաղում...
Էսօր ես եմ, ձեր մեջ չկամ,
Ինձ ջնջել եմ էրեկվանից,
Մնացողաց շախն անպակաս,
среда, 22 октября 2025 г.
воскресенье, 19 октября 2025 г.
Մեր Ճամփեն . 1 Հովհաննես Թումանյան . Տարոն Գլակի անդրադարձը .
Վերլուծությունների շարք՝ նվիրված Ամենայն Հայոց Բանաստեղծ Հովհաննես Թումանյանին: Փորձելու ենք հասկանալ, թե ինչ ճանապարհ է առաջարկում Հովհաննես Թումանյանը, մեզ՝ ՀԱՅԵՐԻՍ ...
понедельник, 25 декабря 2023 г.
Պատմվածք, թե՞ ազգային ողբերգական վեպ .. Ի՞նչ է ի վերջո « Գիքորը » մեզ համար. Տարոն Գլակի անդրադարձը
Անդրադարձել եմ Հովհաննես Թումանյանի « Գիքորը » պատմվածքին: « Մեր ճամփեն » հաղորդաշարի այս և նախորդ թողարկումներում անդրադառնում եմ բացառապ...
-
Կարդալով Սամվել Զուլոյանի բանաստեղծությունները մենք ցավալիորեն արձանագրում ենք հետևյալը՝ Իրականությունը սպանեց Բանաստեղծին : Իրականություն...
-
Անդրադարձել եմ Հովհաննես Թումանյանի « Դեպի անհունը » պոեմին, այն խորը, փիլիսոփայական ստեղծագործություն է՝ լի հոգեբանական ճշգրիտ դիտարկումն...
-
Վերլուծությունների շարք՝ նվիրված Ամենայն Հայոց Բանաստեղծ Հովհաննես Թումանյանին: Փորձելու ենք հասկանալ, թե ինչ ճանապարհ է առաջարկում Հովհաննե...





