***
Հիսուսը,
Բուդդան ու
Մուհամեդը եկան…
Նաև Սարիպուտտան
ուսուցչի հետ.
Գիշեր էր, լռություն՝
հավերժորեն երկար.
Աչքերիս առաջ քաղցրահամ
ծովեր…
Մանկության
Մի օր էր,
Նո՛ր էր ու աննման
Վերջացրեցի Դյուման
ու ծխեցի թաքուն…
Թթենին գաղտնիքս
իր ճյուղերին առավ
Ու չպատմեց հորըս,
որից շատ էի քաշվում:
Անցյալից
Թթենին
Աղմկում է համառ,
Պապս նստած փափուկ
նոյ է ծխում,
Լալվարից է պատմում,
անտառներից մռայլ
Եվ հիշում, թե ոնց
էր սունկ հավաքում:
Իմ սիրտը…
Դեպի ետ
Ուղիներ է փնտրում
Ցնդում է, զառանցում
ճամփի կեսից…
Անտառում մի որսորդ
նոր թակարդ է սարքում
Ու կարծես ծառերը
գիտեն զոհին:

Комментариев нет:
Отправить комментарий